Նախագծում և կառուցում ենք բացառիկ ժամանակակից շինություններ

Միավորում ենք ճարտարապետական վարպետությունն ու շինարարական ճշգրտությունը՝ համարձակ գաղափարները վերածելով մնայուն արժեքների։

Մեր նախագծերը

Գաղափարից մինչև իրականացում

Բացահայտեք մեր ընթացիկ նախագծերը և ներդրումային հնարավորությունները։

ԲնակելիՆախավաճառքը բաց է

The Six Peaks

Քանաքեռավան

Արժեքը
105,000,000 AMD
Հանձնում
12/2026
Վաճառքում առկա
5
Շինության տիպ
Վիլլա
Տեսնել մանրամասները
ԲնակելիՇուտով

Sunny City

Քանաքեռավան

Արժեքը
-
Հանձնում
-
Վաճառքում առկա
-
Շինության տիպ
Վիլլա
Տեսնել մանրամասները

Որտեղ ենք կառուցում

Մեր նախագծերը քարտեզի վրա

Մեր նախագծերը տարբեր վայրերում՝ մեկ քարտեզի վրա։

ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ԴԵՏԱԼՆԵՐ

Որակ՝ յուրաքանչյուր դետալում

Յուրաքանչյուր դետալ ընտրված և նախագծված է՝
հաշվի առնելով որակը, ամրությունն ու երկարաժամկետ օգտագործումը։

01ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԴԱՐՈՒՄ

Բնական տրավերտին

Արտաքին հարդարման համար ընտրված բնական տրավերտինը համադրում է բարձր դիմացկունությունը, երկարակեցությունն ու ժամանակակից ճարտարապետական տեսքը։

02ՋԵՐՄԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ ԵՎ ԱՄՈՒՐ ՊԱՏԵՐ

Երկշերտ պատի համակարգ

Երկշերտ պատի կառուցվածքը՝ 5 սմ TechnoNicol ջերմամեկուսիչ շերտով, նպաստում է ջերմության պահպանմանը և էներգիայի արդյունավետ օգտագործմանը։

03ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Ալյումինե պրոֆիլներ

Բարձրորակ ալյումինե պրոֆիլներով պանորամային ապակեպատումն ապահովում է արդյունավետ ձայնամեկուսացում՝ միաժամանակ բացելով լայն տեսարաններ և ապահովելով առատ բնական լույս։

04ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ԵՎ ՏԱՆԻՔ

Հերմետիկ տանիք

Բարձր դիմացկունությամբ պրես-գրանիտը համադրվում է ամուր և հուսալի հերմետիկ տանիքի համակարգի հետ՝ ապահովելով երկարակեցություն և ամբողջական ճարտարապետական տեսք։

05ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՈՒՄ

Բացօթյա գոտիներ

Նախագծով նախատեսված են անհատական հարմարեցման հնարավորությամբ բացօթյա տարածքներ՝ հանգստի գոտի, խորովածի գոտի, լողավազան կամ ջակուզի ունենալու համար։

Ծառայություններ և գործընթաց

Մենք կազմակերպում ենք
ողջ գործընթացը

Նախագծումից և փաստաթղթերի ձևակերպումից մինչև շինարարություն ու հանձնում՝ մեր թիմը համակարգում է աշխատանքի յուրաքանչյուր փուլը։

Գնահատում ենք տարածքը, դրա հնարավորություններն ու սահմանափակումները՝ նախագծի ճիշտ մեկնարկն ապահովելու համար։

Հողի բաղադրության փորձարկում, սեյսմիկ գնահատում և ճշգրիտ տոպոգրաֆիական քարտեզագրում, որոնք որոշում են հիմքի նախագիծը։

Մշակում ենք անհատական ճարտարապետական լուծումներ՝ համապատասխանեցնելով նախագիծը Ձեր պահանջներին և տարածքի առանձնահատկություններին։

Նախագծային լուծումները հարմարեցնում ենք Ձեր բյուջեին՝ պահպանելով որակի և ֆունկցիոնալության ճիշտ հավասարակշռությունը։

Կազմակերպում ենք անհրաժեշտ թույլտվությունների և համաձայնեցումների գործընթացը՝ ապահովելով պահանջվող փաստաթղթերի ամբողջականությունը։

Իրականացնում ենք շինարարական աշխատանքների ամբողջ ընթացքը՝ հիմքից մինչև նախագծի ավարտ։

Վերահսկում ենք շինարարության ընթացքը և կատարվող աշխատանքների համապատասխանությունը նախագծին ու սահմանված պահանջներին։

Կազմակերպում ենք ավարտական փաստաթղթերի ձևակերպումն ու նախագծի վերջնական հանձնումը։

Շինարարության ընթացք

Ինչ փուլում են մեր նախագծերը

Շինարարության ընթացիկ փուլերն ու աշխատանքները՝ անմիջապես շինհրապարակից։

The Six Peaks

1 / 8
ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ընթացքի մեջ են երկաթբետոնե կոնստրուկցիաների կառուցման աշխատանքները։

Sunny City

1 / 1
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՒՄ

Ճարտարապետական նախագծման և կոնցեպտի մշակման աշխատանքներ։

Castle-ի ՄԱՍԻՆ

Մենք դեռ նոր ենք սկսում
մեր ճանապարհը

Castle Construct-ը ստեղծվել է հստակ նպատակով՝ իրականացնել որակյալ և երկարաժամկետ արժեք ունեցող նախագծեր։ Մեր աշխատանքում կարևորում ենք մտածված նախագծումը, շինարարության որակը և յուրաքանչյուր փուլի նկատմամբ պատասխանատու մոտեցումը։

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Փնտրո՞ւմ եք անհատական լուծում

Նշեք Ձեր բյուջեն, ժամկետները կամ հիմնական պահանջները։ Մեր մասնագետները կառաջարկեն Ձեր կարիքներին համապատասխան լուծումներ։

Նախընտրու՞մ եք զանգելinfo@ccgroup.am+374 33 66 88 00
  • AM+374
  • RU+7
  • US+1
Գույքի տեսակ
  • Վիլլա
  • Թաունհաուս
  • Բնակարան
  • Հողատարածք / անհատական հողամաս
  • Գրասենյակային տարածք
  • Առևտրային տարածք
  • Բազմաֆունկցիոնալ շենք
  • Հյուրընկալություն / ռեստորան